Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդերլանդների ԱԳՆ-ն պահանջում է միջոցներ ձեռնարկել, պատժամիջոցներ՝ Ադրբեջանի նախագահի հանդեպ

Նոյեմբեր 26,2020 22:55

Նիդերլանդների ԱԳ նախարարի կողմից խորհրդարանին ուղարկված հաշվետվությունը՝ նոյեմբերի 19-ին կայացած ԵՄ ԱԳ նախարարական խորհրդի ընթացքում նիդերլանդական կողմի բարձրացրած հարցերի վերաբերյալ։

Լեռնային Ղարաբաղ

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն արտաքին գործերի խորհրդի անդամների հետ տեսակապով հանդիպման ընթացում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ներկայիս իրավիճակը և անդրադարձել հրադադարի ռեժիմին, որին կողմերը համաձայնել էին Մոսկվայում:

Նշվել է, որ հանձնաժողովը միջոցներ է տրամադրում տարածաշրջանում մարդասիրական օգնության համար և ուղիներ փնտրում օգնության տրամադրումը նաև հետագայում շարունակելու համար, այդ թվում` Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի միջոցով: ՆԹ կառավարությունը ողջունել է հրադադարի ռեժիմը՝ որպես կարևոր առաջին քայլ, սակայն հայտնել մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ լուրջ մտահոգությունները և նշել, որ ուշադիր հետևում է իրավիճակին:

Կառավարությունն ընդգծել է, որ հրադադարը պետք է խաղաղության հիմնարար համաձայնագրի մշակման վրա փոխհամաձայնության միջոցով ջանքերի կենտրոնացման հնարավորություն ստեղծի։ Խորհրդարանականներ Պլումենի և Հելվերտի միջնորդություններին համահունչ՝ կառավարությունն այս կապակցությամբ ընդգծել է միջազգային համաձայնագրի անկախ դիտարկման կարևորությունը և նշել, որ անհրաժեշտ է ողջունել ԵԱՀԿ-ի (Մինսկի խմբի) ակտիվ դերը հակամարտության տևական և խաղաղ լուծմանն ուղղված հետագա բանակցություններում:

Օմզիխտի միջնորդությանը համահունչ՝ կաբինետը նաև շեշտել է ճշմարտության բացահայտման կարևորությունը՝ ֆոսֆորի, կասետային զինամթերքի, օտարերկրյա զինյալների, ինչպես նաև՝ մարդու իրավունքների հնարավոր խախտումների և ռազմական հանցագործությունների կատարման համատեքստում:

Հետաքննության արդյունքում նշված հանցագործությունների ապացուցման դեպքում, համաձայն Վան Հելվերտի, Ֆորդևինդի և Կարաբուլութի միջնորդությունների, անհրաժեշտ կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ պատժամիջոցներ պատասխանատուների նկատմամբ, ներառյալ` պետությունների ղեկավարների և կառավարության ղեկավարների դեմ, ինչպես օրինակ` Ադրբեջանի նախագահի հանդեպ:

Կառավարությունը նաև պնդել է տարածաշրջանային բոլոր դերակատարների կողմից զենքի էմբարգոյի պահպանման վրա: Այդ համատեքստում, Ֆորդևինդի միջնորդությանը համահունչ՝ կառավարությունը պնդել է Թուրքիային զենքի մատակարարումների դադարեցման վրա, որը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև՝ Լիբիայում և Սիրիայում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30