Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, եւ նրա հետ պետք է ունենանք փայլուն հարաբերություններ․ Արթուր Վանեցյան

Դեկտեմբեր 05,2020 00:09

«Փաստինֆո» – «Որ օրը ՀՀ ներքաղաքական հարցերով կսկսեն զբաղվել արտաքին ուժերը, իմացեք, որ մենք այդ օրը պետություն չունենք»։ «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով այս օրերին Հայաստանին վերաբերող հարցերի լուծմանը Ռուսաստանի դերակատարության վերաբերյալ հարցին։ Ա. Վանեցյանն ընդգծել է՝ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է և ներքին հարցերը պետք է լուծեն բացառապես ՀՀ քաղաքացին, ՀՀ -ում գործող քաղաքական և հասարակական շրջանակները։

Գործիչն արձանագրել է, որ ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է եւ պետք է ունենանք փայլուն հարաբերություններ։

«Ոչ թե փաշինյանական փայլուն, այլ իրական փայլուն հարաբերություններ»,- շեշտել է Վանեցյանը։

«Հայրենիք» կուսակցության նախագահը հիշեցրել է, որ 2018 թվականի հեղափոխության ընթացքում ՌԴ-ն մշտապես հանդես է եկել լոյալ դիրքերից։ Կային նաև որոշակի զարգացումներ, որ վկայում էին, թե ՌԴ իշխանությունները պաշտպանում են ոչ թե Փաշինյանի , այլ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը։

«Եթե կհիշեք, Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը, ով այսօր ոգևորված մեջբերում է ՌԴ նախագահի խոսքերը՝ ասելով, որ ՌԴ նախագահը աջակցություն հայտնեց իրենց, 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին նրանք նույն կազմով հստակ գնահատական էին տալիս, որ ՀՀ ներքին գործերին ՌԴ-ն խառնվելու որևէ իրավունք չունի։ Էդ ի՞նչ փոխվեց 2,5 տարվա ընթացքում, որ նրանք շուռ եկան և սկսեցին խոսել հակառակի մասին»։

Արթուր Վանեցյանը մեկ անգամ էլ հիշեցրեց, որ ՌԴ-ի և անձամբ նախագահի անմիջական մասնակցության շնորհիվ հնարավոր եղավ կանգնեցնել պատերազմը, որը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով սկսվեց։

«Չգիտեմ պայմանավորվածության, թե անխելքության արդյունքում փաթաթվեց մեզ վրա։ Չեմ կարծում, որ ՌԴ նախագահը և քաղաքական ղեկավարությունը առիթ են տվել՝ կարծելու, որ խառնվում են այս կամ այն երկրի ներքին քաղաքական հարցերին»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031