Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՀՀ նախագահների տեսակետները շատ հարցերում տարբեր են, սակայն համընկնում են գոնե մի հարցում՝ Նիկոլ Փաշինյանի՝ որպես պարտված ղեկավարի հեռացումն այլընտրանք չունի»․ «Փաստ»

Դեկտեմբեր 08,2020 12:30

Ի վերջո, նոյեմբերի 9-ին հրադադարի մասին հայտարարության ստորագրմամբ Նիկոլ Փաշինյանը բոլորիս դրեց խայտառակ ծանր կացության մեջ։ Եվ երբ Փաշինյանը իբր պատասխանատվություն ստանձնելով, պատասխանատվությունից խուսափելու փորձեր է կատարում և ձգտում այն տարածել նախկինների, բանակի, ժողովրդի, մի խոսքով՝ իրենից ու իր թիմից բացի բոլորի վրա, նախագահները հերթով բացահայտում են Նիկոլի ստերը և փաստերի խեղաթյուրումները։ Նախագահների մոտեցումներն ու տեսակետները, բնականաբար, շատ հարցերում տարբեր են, սակայն ըստ էության համընկնում են գոնե մի հարցում, որ Նիկոլ Փաշինյանի՝ որպես պարտված ղեկավարի հեռացումն այլընտրանք չունի։ Երկրորդ նախագահ Քոչարյանի հարցազրույցն աչքի ընկավ փաստարկված քննադատությամբ, լուծումների հստակ տեսլականով, ընդ որում՝ գրեթե մեկ ժամվա ընթացքում գեթ մեկ անգամ չտալով Նիկոլ Փաշինյանի անունը:

Ստեղծված իրադրության շուրջ պարբերաբար մեկնաբանություններով է հանդես գալիս նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ նրա գրասենյակը։ Նա ևս կարծում է, որ Փաշինյանը պետք է հեռանա, ավելին, երբեմն իր մամուլի քարտուղարի միջոցով կոշտ ու անգամ վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս իր «հոգեզավակի» հասցեին, սակայն Տեր-Պետրոսյանի մոտեցումները ինչ-որ առումով վերապահումներ ունեն։

Իսկ ինչ վերաբերում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ապա վերջինս ևս իր գրասենյակի անունից տարածված հայտարարությամբ ընդգծում է, որ երկրի շահերից չի բխում, որ պարտված ղեկավարը շարունակի մնալ իշխանության ղեկին։ Իհարկե, այս ընթացքում Սարգսյանը, ի համեմատություն առաջին և երկրորդ նախագահների, որոշակի պասիվություն է ցուցաբերել հրապարակային խոսքի առումով, թեկուզ այստեղ, հասկանալի պատճառներով, կա օբյեկտիվ գործոն։

Սակայն հենց միայն ներքոբերյալ հատվածը փաստացի բնութագրում և ամփոփում է այն գնահատականը, որի առումով ոչ միայն երեք նախագահները, այլև հանրության գերակշիռ մեծամասնությունը միակարծիք է. «Այլևս փաստ է, որ պատմության մեջ նորանկախ Հայաստանի նախկին բոլոր իշխանությունները հիշատակվելու են որպես Հայրենիքը արժանապատվորեն պաշտպանած, հաղթանակած և հողեր ազատագրած իշխանություններ, իսկ դու՝ հանուն աթոռիդ պատերազմում անարժանապատվորեն պարտված, Արցախի հողերը հանձնած, բանակցություններ վարելու անընդունակ, Արցախի և Հայաստանի անվտանգությունը լրջագույն հարվածի տակ դրած վախկոտ և ժողովրդի կողմից դավաճանի խարանը ճակատին դրոշմված ղեկավար: Պատմությունը գրվում է փաստերով»։

Արթուր Կարապետյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031