Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը խոսեց Իրանի շրջաններից մեկի նկատմամբ ունեցած տարածքային նկրտումների մասին․ «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 12,2020 08:51

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Բաքվում անցկացված շքերթի ժամանակ արտասանել էր Արաքս գետին նվիրված «Արազ, Արազ» հայտնի բանաստեղծությունը, որում նա դիմելով Իրանի Ատրպատականի ժողովրդին, ասել էր․ «Մենք ձեզանից չբաժանվեցինք, մեզ բռնի կերպով բաժանեցին», եւ վերջում ավելացրել էր, որ Արազը շուտով իշխանություն եւ ուժ կստանա, այսինքն՝ կակտիվանա:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում իրանագետ Հարութ Առաքելյանը նշեց, որ հնչեցրած բանաստեղծությունն իմաստավորվում է պատմական դեպքերի հիման վրա: Այսպես, 74 տարի առաջ դեկտեմբերի 9-ին իրանական բանակը Խորհրդային Միության հովանավորությամբ արշավանք սկսեց Իրանի Ատրպատական նահանգում Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության կողմից անկախություն հռչակած «պետության» վրա, որի արդյունքում այն տապալվեց: Էրդողանն այդ հայտարարությամբ, որը հնչեց բանաստեղծության տեքստով, ի նկատի ուներ պատմական այդ իրադարձությունները։ Դրանով նա փաստորեն խոսեց Իրանի այդ շրջանի նկատմամբ ունեցած տարածքային նկրտումների մասին։

Թեեւ այս ընթացքում Իրանի պաշտոնական շրջանակները մի քանի անգամ ողջունել էին Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերականգնման հանգամանքը, ինչպես նաեւ խոսք էր գնացել Իրանի եւ Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական հարաբերությունները խորացնելու մասին, սակայն Թուրքիայի նախագահը կաշկանդվածություն չունի իր նվաճողական հաջորդ ուղղությունը ցույց տալու մասով:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031