Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչենք մեր հերոսներին. Լեյտենանտ Սեյրան Հարությունյանը ոչնչացրել է հակառակորդի կենդանի ուժը, կասեցրել վերջինիս բազմակի գրոհները

Դեկտեմբեր 18,2020 20:00

Ավագ լեյտենանտ Երվանդ Համբարձումի Հարությունյանը հմտորեն ղեկավարել է ենթակա անձնակազմին, կատարել առաջադրված մարտական խնդիրները և պատճառել թշնամուն զինտեխնիկայի ու կենդանի ուժի կորուստներ:

Լեյտենանտ Սեյրան Էրիկի Հարությունյանը ոչնչացրել է հակառակորդի կենդանի ուժը, կասեցրել վերջինիս բազմակի գրոհները՝ դրսևորելով առանձնահատուկ խիզախություն:

Շարքային Ալեքսանդր Վահեի Ալեքսանյանը ոչնչացրել է թշնամական կենդանի ուժ, և, դրսևորելով խիզախություն, կասեցրել հակառակորդի մխրճումը մեր դիրք:

Շարքային Սերժ Արամայիսի Բեգլարյանը ոչնչացրել է թշնամու մեկ տանկ, մեծաքանակ կենդանի ուժ:

Սերժանտ Արսեն Հայրապետի Հայրապետյանը խիզախորեն մարտ է վարել հակառակորդի գերակշռող ուժերի դեմ, պատճառել նրանց մեծաքանակ կորուստներ:

Կապիտան Համիկ Արայիկի Սիմոնյանը մի խումբ զինծառայողների հետ օգնության է շտապել շրջափակման մեջ հայտնված մեկ այլ ստորաբաժանման անձնակազմին և, կատաղի մարտի բռնվելով թշնամու ուժերի հետ ու կորուստներ պատճառելով վերջիններիս, փրկել  շրջափակված զինակից ընկերներին: Կապիտան Սիմոնյանը աչքի է ընկել նաև կարևոր բարձունքներից մեկի ուղղությամբ թշնամու 100 հոգանոց գրոհը հետ մղելու ժամանակ՝ ցուցաբերելով արիության և պատրաստության բարձր մակարդակ:

Փառք մեր հերոսներին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031