Լրահոս
Օրվա լրահոսը

«Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի նկատմամբ բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ավտոմեքենան դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Դեկտեմբեր 25,2020 20:45

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի նկատմամբ մի խումբ անձանց կողմից բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ՊՈԱԿ-ին պատկանող ավտոմեքենան դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Պ.-ն, Ա.Ս.-ն և Ա.Խ.-ն 2020թ. ապրիլի 2-ին Երևան քաղաքի Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, խմբի կազմում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի նկատմամբ բռնություն են գործադրել և վնասել ՊՈԱԿ-ին պատկանող «NISSAN SENTRA» մակնիշի ավտոմեքենան։

Դեպքից հետո Ա.Պ.-ի հոր ընկերը, տեղեկանալով, որ ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենը դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն և այդ կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ընկերոջ որդին բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, վրեժխնդիր լինելու նպատակով, դիտավորությամբ վնասել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող և հիշյալ ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի կողմից շահագործվող նույն «NISSAN SENTRA» մակնիշի ավտոմեքենան:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ա.Պ.-ին, Ա.Ս.-ին և Ա.Խ.-ին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Ա.Պ.-ի հոր ընկերոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031