Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց էր լինելու, որ 30 տարի ոչ մի դիվանագիտական հաջողություն չէր եղել, մեկ էլ հո՛պ, մի օր այդ դիվանագիտական հաջողությունն օդից պետք է ընկներ». Փաշինյան

Հունվար 21,2021 00:25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցադրում արեց՝ 94-ի հրադադարից հետո 25 տարվա ընթացքում մի հատ ցույց տվեք Հայաստանի դիվանագիտական հաջողությունները Ղարաբաղի հարցի որեւէ գործընթացում. «Որեւէ մեկը կարո՞ղ է դա արձանագրել: Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Հայաստանը երբեք դիվանագիտական հաջողություն չի ունեցել, երբե՛ք: Ընդհակառակը, Ղարաբաղը բանակցություններից դուրս է մղվել, ինչով, ըստ էության, կանխորոշվել է նրա ճակատագիրը, արձանագրվել է 7 տարածքների վերադարձի անհրաժեշտությունը Ադրբեջանին եւ հայկական կողմը ընդունել է դա: Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել մի քանի անգամ Ադրբեջանին հանձնել 7 տարածքները, բայց Ադրբեջանը ավելի մեծ պահանջներ է դրել: Բանակցային գործընթացում եղել է պարտադիր պայման ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի եւ ԼՂ մնացած հատվածներ: Ո՞նց էր լինելու, որ 30 տարի ոչ մի դիվանագիտական հաջողություն չէր եղել, մեկ էլ հո՛պ, մի օր այդ դիվանագիտական հաջողությունն օդից պետք է ընկներ: Չէր կարող լիներ այդպիսի բան: 2016-ին ինչ կոնտեքստ է ունեցել այդ պատերազմը»:

Փաշինյանը սկսեց մեղադրել մյուս քաղաքական ուժերին՝ ասելով, որ իրեն մեղադրում են, թե 2 տարում բանակի հարցը ինչո՞ւ չի լուծել, մինչդեռ ինքն էլ հարց է տալիս՝ բա 20 տարում այդ հարցերն ինչո՞ւ չեն լուծել, երբ իրենք իշխանության էին, զինվորը «սապոգի, վարտիքի» պրոբլեմ է ունեցել. «ՊՆ նախկին նախարարներից մեկը, ում համար պաշտպանական ստրատեգիայի ամենաանկյունաքարն այն էր, որ կերած պահածոների մետաղյա բանկաները կախեն խրամատների կողքը, կամ լցնեն խրամատների մեջ, որ հակառակորդը հենց գա, իմանան դրա մասին, հիմա եկել է մեզ մահացու մեղադրանքներ է ներկայացնում»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ափերից դուրս եկավ՝ լսելով Փաշինյանին. «Ես լսում եմ իշխանությանը՝ մեղավոր է ընդդիմությունը: Սաղ, ամեն ինչը վարի եք տվել՝ մեղավոր է ընդդիմությունը: Ասում եք՝ իշխանություն եք եղել, կարո՞ղ է Հայաստանում չենք ապրում, այդ ե՞րբ ենք եղել իշխանություն՝ խաբար չենք, հետաքրքիր է ինձ: Ասում եք՝ նստենք քննարկենք, քննարկելու ոչ ժամանակ կա, ոչ էլ, ամեն օր մենք կորցնում ենք: Ե՞րբ եք հեռանալու»:

Կառավարությունից պատասխանեցին՝ հարցը գրավոր ուղարկեք ու ամբիոնին չմոտեցան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մենք հենց այդ ենք ասում՝երեսուն տարի հաջողություն չունեցողներին հեռացրինք իշխանությունից,Ձեզ ինչու? պետք է թողնենք իշխանության եթե նույնը շարունակում եք՝ավելի մեզ զոհողությունների գնով:Հերիք է,մանկապարտեզի երեխայի մակարդակի պատճառաբանություններ եք բերում…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031