Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրամարտիկ Արմեն Ղազարյանին խոշտանգողները կմնան կալանքի տակ. «Ա1+»

Հունվար 21,2021 22:30

Քիչ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանը որոշեց կալանքի տակ թողնել ծանրամարտիկ Արմեն Ղազարյանին  եւ նրա ծանոթ Վլադիմիր Օհանյանին խոշտանգողներին։

Այս մասին «Ա1+»-ին ասաց տուժող Արմեն Ղազարյանի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը։

Հիշեցնենք՝   նախորդ տարվա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 1.00-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գրիգոր Մխիթարյանը, օպերլիզորներ Նարեկ Բարսեղյանը եւ Տիգրան Ավանեսյանը Վլադիմիր Օհանյանին եւ նրա ծանոթ  Արմեն Ղազարյանին բերման են ենթարկել ոստիկանության բաժին եւ խոշտանգել՝ կատարած արարքների համար պատժելու նպատակով։

Պաշտպանական կողմը միջնորդել էր փոխել երեք ամբաստանյալների խափանման միջոցը, իսկ Տիգրան Ավանեսյանի համար առաջարկվել էր նաեւ գրավ՝ 1 մլն դրամի չափով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031