Լրահոս
Օրվա լրահոսը

Արսենին գտել են նոյեմբերի 14-ին, պատմեց, որ փրկարարներին նկատել է գետի հակառակ կողմում, ձայն է տվել, օգնություն կանչել. «Հայկական ժամանակ»

Հունվար 23,2021 10:29

Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո նոյեմբերին որոնողական աշխատանքների ընթացքում գտնվեց ոստիկանության զորքերի սպա Արսեն Մկրտչյանը, որը 6 օր երկու հրազենային վնասվածքով գիշերել էր Շուշիի մատույցներում: Ոստիկանության զորքերի արդեն երկու տարվա ծառայողը հայրենիքը պաշտպանելու էր մեկնել պատերազմը սկսվելուց 2 օր անց:

Սեպտեմբերի 29-ից ծառայակից ընկերների հետ մեկնել են Քարվաճառի շրջան, իսկ նոյեմբերի 3-ից տեղափոխվել և մասնակցել է Շուշիի համար մղվող մարտերին. «Վիրավորվել եմ նոյեմբերի 7-ին, անտառում էինք, խառը մարտեր էին ընթանում, չնկատեցի, թե ինչպես կորցրեցի ընկերներիս»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմեց Արսեն Մկրտչյանը:

Կոչումով սերժանտը Շուշիի համար մղվող մարտերում ստացել է երկու հրազենային վնասվածք՝ կոնքի և ծնկի հատվածում, հիշում է մի կերպ է հասել գետի ափ, որպեսզի կարողանա գոնե ջուր խմել. «Բաճկոնս ամբողջությամբ թրջված էր, քնապարկ, սնունդ և որևէ անհրաժեշտ միջոց չկար, նույնիսկ ուսապարկս ինձ մոտ չէր: Գետի մոտից ոչ մի տեղ չեմ գնացել: Ոտելու ոչինչ գտնել չէր էլ հաջողվի, շուրջս միայն տերևներ կային»: Արսենին գտել են նոյեմբերի 14-ին, պատմեց, որ փրկարարներին նկատել է գետի հակառակ կողմում, ձայն է տվել, օգնություն կանչել: Գիտակցությունը երբևէ չի կորցրել, հիշում է ինչպես պատգարակ բերեցին, նստեցին, ճանապարհի մի հատված էլ ստիպված են եղել իրեն ոտքով տեղափոխել, մեքենան մոտենալ չէր կարող: Տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ վիրահատել, մշակել վերքերը, ապա ուղարկել Երևան՝ բուժումը շարունակելու:

Աննա ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031