Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթեւիկ Հայրապետյան. «Թեեւ մենք պարտություն ենք կրել, բայց ադրբեջանական կողմը շատ ծանր կորուստներով է դուրս եկել այդ պատերազմից». «Հայկական ժամանակ»

Փետրվար 02,2021 09:12 Share

«ՀԺ»-ի հարցերին է պատասխանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը.

– Տիկին Հայրապետյան, ըստ ձեզ՝ սկսված թուրք-ադրբեջանական զորավարժությունները իրենցից որեւէ վտանգ ներկայացնո՞ւմ են, թե՞ ոչ:

– Ընդհանուր առմամբ զորավարժությունը, այն էլ պատերազմից շատ կարճ ժամանակ հետո, ինքնին որեւէ լավ բանի մասին չի խոսում: Հատկապես երբ Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարները տարբեր առիթներով փորձում են հավաստիացնել, որ գնում են տարածաշրջանի խաղաղեցման, կայունացման ճանապարհով, նման զորավարժությունների կազմակերպմամբ հակասում են իրենց այդ հայտարարություններին: Այդ տեսանկյունից այս պահի դրությամբ խնդրահարույց է զորավարժությունների կազմակերպումը:

– Ի՞նչ է անում Հայաստանը դրա դեմ:

– Անկախ զորավարժությունների անցկացնել-չանցկացնելուց, այս տարածաշրջանը հաշվի առնելով, մեր հարեւանների գործոնը հաշվի առնելով՝ մեր գերխնդիրն է օր առաջ դուրս գալ պատերազմի շոկից եւ գնալ հզորացման ճանապարհով, այդ թվում ոտքի կանգնեցնել բանակը, փորձել վերականգնել կոտրված մեջքը:

– Ըստ ձեզ՝ այն զորավարժությունները, որոնք սկսվել են այսօր, հնարավո՞ր է կրկին պատերազմի վերաճեն:

– Անկեղծ ասած, ես այս պահին նման ռիսկ չեմ տեսնում, որ դրանք վերաճեն պատերազմի: Հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ թեեւ մենք պարտություն ենք կրել, բայց ադրբեջանական կողմը շատ ծանր կորուստներով է դուրս եկել այդ պատերազմից:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Հիշեք այս մարդու հայտարարությունները մինչպատերազմական ժամանակահատվածում…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728