«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Առողջապահության նախարարությունը մտադիր է մարզերում եւ քաղաքային պոլիկլինիկաներում զարգացնել վերարտադրողական բժշկությունը, հետեւաբար նման խնդիր ունեցող զույգերը, որոնց բուժումը միջինում տեւում է 1-ից 2.5 տարի, հնարավորություն կունենան Երեւան այցելելու փոխարեն բուժումն կիրականացնեն տեղում ստեղծված ծառայությունների միջոցով:
«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում նախագծում մի լրացում է արվել, ըստ որի՝ սաղմերի օգտագործման համար կսահմանվի պահպանման ժամկետ, որից հետո զույգի՝ տղամարդու, կնոջ կողմից սաղմի հետագա ճակատագիրը հստակեցնելու դիմում չներկայացնելու դեպքում բուժհաստատությունը հնարավորություն կստանա տնօրինել սաղմերը՝ ըստ իր հայեցողության` անհատույց տրամադրել այլ անպտուղ զույգի կամ ամուսնության մեջ չգտնվող կնոջ, որը կարող է կրել հղիություն: Նախագիծն այս պահին քննարկման փուլում է։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































