Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի գիտություն՝ ՀՀ-ից, այո, կան մարդիկ, ովքեր գնում են, բայց նաեւ այդ ինքնաթիռները դատարկ չեն վերադառնում». Լիլիթ Մակունցը՝ արտագաղթի մասին

Փետրվար 03,2021 14:26

«Ընդդիմությունը փորձում է ստեղծել տպավորություն, որ միայն իրենք են սրտացավ ՀՀ-ի, Արցախի հանրապետության քաղաքացիներով, իսկ իշխանությունը՝ ոչ: Բոլորովին կասկածի տակ չդնելով ձեր սրտացավությունը՝ ձեր բարի կամքը, եթե հարցեր են առաջանում, թե ինչ է անում իշխանությունը՝ առնվազն սոցապնախարարը ծավալուն ներկայացրեց: Կառավարությունը ձեռնարկում է նոր միջոցառումներ եւ նոր ծրագրեր՝պատերազմի հետեւանքները չեզոքացնելու համար»,- այսօր ԱԺ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ԲՀԿ-ի մասին խոսելով:

Նա ասաց, որ բոցաշունչ ելույթներ ունենալով՝ բոլորովին չեն նպաստում ավելի լավ միջավայր ունենալուն. «Ինչ վերաբերում է նրան, որ այս օրերին սահմանը բացվել է եւ քաղաքացիներ են հեռանում, ուզում եմ հիշեցնել, որ մեկ տարի շարունակ, ՀՀ-ի եւ ՌԴ-ում մշտական բնակություն ունեցող անձինք սպասում էին, որ սահմանները բացվեն եւ վերադառնան իրենց աշխատանքին եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ: Ի գիտություն՝ ՀՀ-ից, այո, կան մարդիկ, ովքեր գնում են իմ նշած նպատակներով, բայց նաեւ այդ ինքնաթիռները դատարկ չեն վերադառնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728