Լրահոս
Օրվա լրահոսը

Ճամբարակցիների մեծ մասը դրսում է․ թույլ ցնցումներ կան

Փետրվար 05,2021 20:58

«Ճամբարակի տարածաշրջանում լույս չկար, մթության մեջ մոմերով նստել էինք։ Երկրաշարժից հետո միանգամից դղրդոցով անջատվեց»,–Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի բնակիչ Դավիթ Սուքիասյանը՝ ավելացնելով, որ էլեկտրաէներգիան վերականգնվեց ժամը 20.35-ին։

Հիշեցնենք, որ ըստ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության, Երեւանի ժամանակով Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել ու էպիկենտրոնում՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ։ Գեղարքունիքում ուժգնությունը 5-6 բալ է եղել։

«Էդ պահին ուժեղ ցնցվեց, միանգամից բոլորս դուրս եկանք տնից։ Հիմա էլ մեր քաղաքում, մոտակա բնակավայրերում ապրողների մեծ մասը դրսում է, տուն չեն մտել, վախում են հետցնցումներից»,–ասում է մեր զրուցակիցը։

Թե ինչ վնաս է հասցվել տարածաշրջանին, կոնկրետ իրենց գյուղին՝ Դավիթ Սուքիասյանը չգիտի։ «Հլա բան հայտնի չի, տենանք , լույսը բացվի՝ կջոգենք ինչ կա–չկա։ Ասում են, որ թեթեւ ավերածություններ կան»,–ասում է մեր զրուցակիցը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728