Մարտի 3-ն ամբողջ աշխարհը նշում է որպես Վայրի բնության համաշխարհային օր /World Wildlife Day/։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը /FPWC/ ներկայացնում է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է Հայաստանի վայրի բնության հազվագյուտ գեղեցկությունը՝ վտանգված կենդանատեսակներից բացառիկ կադրեր։
«Այս խորհրդանշական օրով ևս մեկ անգամ կոչ ենք անում բոլորին սիրել և պահպանել մեզ շրջապատող բնությունը՝ հաշվի առնելով նաև, որ IUCN կարմիր ցուցակի տվյալներով՝ ավելի քան 35 500 կենդանատեսակ կանգնած է վերացման վտանգի առաջ»,- ասաց Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Շուրջ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: CWR և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում: Այստեղ են բնակվում այնպիսի հազվագյուտ կենդանատեսակներ, ինչպիսիք են գորշ արջը, բեզոարյան այծը, սև անգղը, մորուքավոր անգղը, հայկական իժն ու առաջավորասիական հովազը:
Կարդացեք նաև
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ


















































