Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում Հայրենիքի փրկության շարժման մի քանի աջակիցներ փողոց էին փակել

Մարտ 03,2021 19:55 Share
Աջակցեք aravot.am-ին

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մի քանի քաղաքացիներ փակել են Երևանից եկող ճանապարհը։

Ցույցի մասնակիցները, որոնք Բաղրամյան փողոցում նստացույց կազմակերպած և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» աջակիցներն են, այս քայլով իրենց աջակցությունն են հայտնել շարժմանը։

Սակայն ցուցարարների ցույցը շատ կարճ է տևել։ Մի քանի րոպե փողոցը փակ պահելուց հետո Դիլիջանի ոստիկանները կարողացել են ցուցարարներին դուրս բերել փողոցից, և մասնակիցները դադարեցրել են իրենց ցույցը։

Սաթենիկ Հովսեփյան

Լուսանկարը՝ «Երկիր մեդիա»-ի կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: