Լրահոս
Օրվա լրահոսը

Հենց Առողջապահության նախարարությունը վերացնի սահմանափակումները, Երևանի մանկապարտեզները կընդունեն ևս մոտ 7000 երեխա․ Հայկ Մարության

Մարտ 06,2021 15:54

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումը

Առավոտից տարածվում է անհեթեթ ինֆորմացիա Երևանի մանկապարտեզներում երեխաների ընդունելության հետ կապված:
Մենք բազմիցս անդրադարձել ենք այդ խնդրին: Հասկանալով ծնողների օբյեկտիվ անհանգստությունը՝ ևս մեկ անգամ կտամ պարզաբանում:

Համայնքային մանկապարտեզներում ընդունելության և հաճախման սահմանափակումները մտցրել է Առողջապահության նախարարությունը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգները:

Երևանի քաղաքապետարանը իրավունք չունի խախտել նախարարության այդ որոշումը:
Հենց Առողջապահության նախարարությունը վերացնի սահմանափակումները, Երևանի մանկապարտեզները անմիջապես կընդունեն ևս մոտ 7000 երեխա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031