Լրահոս
Օրվա լրահոսը

Խոնարհվում եմ հերոսներ ծնած հայոց մայրերի առջև, որոնք դաստիարակում են մեր օրերի իրական հերոսների. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան

Մարտ 08,2021 10:14

Ջերմորեն շնորհավորում եմ կանանց և աղջիկներին գարնանային մեկամսյա տոների մեկնարկի առթիվ:
Համավարակի և պատերազմի դժվարին ժամանակներում կանանց փխրուն ուսերին ընկավ ծանր պատասխանատվություն:

Առաջնագծում և թիկունքում «սպիտակ բանակի» ներկայացուցիչները կատարեցին նվիրական աշխատանք՝ կորոնավիրուս ունեցող պացիենտներին բուժօգնության տրամադրումից մինչև վերքերի մշակում, շտապօգնության մեքենաներով վիրավորների տեղափոխումից մինչև վիրահատական միջամտություններ հնարավոր դարձան կանանց գործուն մասնակցությամբ:

Շատ կին բուժաշխատողներ շուրջ մեկ տարի աշխատեցին գերծանրաբեռնված աշխատանքային ռեժիմով՝ առանց սեփական տարածության և ժամանակի: Անքուն գիշերներն ուղղված էին կյանքերի փրկության և ապաքինման մարդասիրական առաքելությանը:

Չեմ կարող առանձնահատուկ չհիշատակել, ակնածանքի ու մեծարման խոսքեր չուղղել հայ մայրերին, որոնց որդիների առողջության ու կյանքի գնով պաշտպանվել է մեր հայրենիքը: Խոնարհվում եմ հերոսներ ծնած հայոց մայրերի առջև, որոնք դաստիարակում են մեր օրերի իրական հերոսների:

Հայ ընտանիքներում դարեր շարունակ հայ կնոջն է վերապահված կարևոր, պատասխանատու աշխատանքը, որը նրանք կատարում են պատվով ու մեծ նվիրվածությամբ: Թող ձեր ուժը կրկնապատկվի, անմար է ձեր որդիների կատարած սխրանքը:

ԵՊԲՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031