Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում եք`մի արտագաղթեք. ասեք, թե ինչո՞ւ չարտագաղթենք». «Անկախության սերնդի» պահանջը

Մարտ 17,2021 17:30

«Անկախության սերունդ» հասարակական- քաղաքական երիտասարդական նախաձեռնությունն այսօր ցույց էր կազմակերպել`«Կա՞ ապագա Հայաստանում» խորագրով:

Նախաձեռնության անդամները պահանջներ ներկայացրեցին հայաստանյան քաղաքական-հասարակական բոլոր կառույցներին`իշխանական եւ ընդդիմադիր: Պահանջը հետեւյալն է`պատասխանել հարցին`Հայաստանում կա՞ ապագա, թե՞ ոչ: Եթե կա, ապա ո՞րն է իրենց պատկերացրած ապագան`ռազմավարական ծրագրերի տեսքով, որոնք պետք է լինեն չափելի եւ իրատեսական` հստակ ժամկետներով հիմնավորված: Պատերազմից անցել է չորս ամիս եւ երիտասարդների գնահատմամբ, ոչ մի քաղաքական ուժ վերլուծություն չի ներկայացրել, թե ի՞նչ վնասներ ենք կրել պատերազմի արդյունքում, իսկ առանց այդօրինակ թվային տվյալների, հնարավոր չէ հետպատերազմյան ճգնաժամի հաղթահարում:

«Անկախության սերնդի» անդամները «սպառնում են» թույլ չտալ քաղաքական ուժերին`տնտեսության հարցում առաջնորդվել իրենց «հեքիաթային ծրագրերով», իրատեսական ծրագրեր են ակնկալում կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտում, որը զարգացման հնարավորություններ կստեղծի:  Ակնկալում են նաեւ գյուղատնտեսության ոլորտի զարգացման եւ պարենային անվտանգության, դատաիրավական համակարգի բարեփոխումների, բանակի վերականգնման եւ սպառազինության ծրագրեր:

Պահանջում են նաեւ կառավարման արդյունավետ ռեսուրսներով հետ բերել կորցրածը եւ հզորանալ, կառուցել ուժեղ պետություն`հիմնված ազգային գաղափարախոսության եւ պետական շահի վրա:

Իրենք հավատում են, որ Հայաստանում ապագա կա եւ քաղաքական ուժերին կոչ են անումգործել պատասխանատվության զգացումով, իրենց գնահատմամբ`ոչինչ չտվող ցույցերից, միմյանց հասցեին հնչեցվող մեղադրանքներից անցնել մասնագիտական դաշտ եւ կերտել պետության վաղվա օրվա տեսլականները:

Հստակ պատասխաններ են պահանջում այն մասին, ինչպե՞ս են լուծելու Հայաստանի առաջ ծառացած խնդիրները:

«Ասում եք`մի արտագաղթեք. ասեք, թե ինչո՞ւ չարտագաղթենք»,- ասաց բանախոսներից մեկը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031