Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները քարերով խփե՞լ են․ պատկան մարմինները լռում են

Ապրիլ 06,2021 15:34

Երկու–երեք օր առաջ ադրբեջանցիները քարեր են շպրտել Մեղրի–Երեւան միջպետական ճանապարհով անցնող հայկական մեքենայի վրա։ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ չի կարող ասել ավտոմեքենայի մակնիշը։ «Ինձ միայն տեղեկացրել են դեպքի մասին, մանրամասների այս պահին չեմ տիրապետում»,–ասաց նա։

Ըստ Փարսյանի, Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհի դիրքավորված հատվածից են ադրբեջանցիները քար են նետել ճանապարհի ուղղությամբ՝ մեքենայի վրա։ Այս հատվածը գտնվում է ռուս սահմանապահների վերահսկողության տիրույթում։

Այս պահին Մեղրի–Երեւան Մ2 միջպետական ավտոճանապարհը անխափան գործում է, այլ միջադեպեր չեն գրանցվել։ Լուրը փորձեցինք ճշտել նաեւ ամեն օր  Կապան–Երեւան ուղղությամբ աշխատող երթուղային տաքսիների վարորդներից։ Հետաքրքիր է, որ Aravot.am-ի զրուցակից վարորդները տեղյակ չէին դեպքից։ Ըստ նրանց, եթե լուրջ դեպք լիներ, հաստատ տեղեկացված կլինեին։ Նրանց պատմելով, պատահում է՝ ուժեղ քամու դեպքում, ավազագնդեր են խփում մեքենաներին, բայց դա չես համեմատի քարերով հարվածների հետ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930