Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի 14 քաղաքներում գտնվող հայ գործարարները ներդրում կանեն Սյունիքում. Կապանում «Մանթաշյանց»-ի մասնաճյուղ է բացվել

Մարտ 13,2024 14:46

Հայաստանի դարպաս Սյունիքի մարզկենտրոնում՝ Կապանում, բացվեց «Մանթաշյանց» բիզնես ակումբի 15-րդ մասնաճյուղը: Մանթաշյանականների հերթական մասնաճյուղը Կապանում միավորելու է տեղի գործարարներին՝ նրանց համար համագործակցություն ապահովելով աշխարհի 14 այլ քաղաքներում գտնվող մասնաճյուղերի հայ բիզնեսմենների հետ:

«Մեր հիմնական նպատակն է, որպեսզի Հայաստանի և աշխարհի տարբեր գործարարներ կարողանան կապ հաստատել Կապանի գործարարների հետ, իսկ Կապանի գործարարները աշխատել մեր 14 մասնաճյուղերի հետ։ Այսօր Կապանում են մոտ 30 գործարարներ մեր տարբեր մասնաճյուղերից, ներկա են նաև տեղի բիզնեսները ներկայացնող 30 գործարարներ, սա նոր համագործակցությունների և նոր գործարար կապերի հաստատման կարևոր հնարավորություն է, որը մենք հաստատում ենք Սյունիքի մարզում», – մասնաճյուղի բացման ընթացքում նշել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը։

Կապանի մասնաճյուղը «Մանթաշյանց» բիզնես ակումբի համար ստրատեգիական կարևորություն է ունենալու, քանի որ այն նպատակաուղղված է զարգացնելու Սյունիքի մարզի տնտեսությունը՝ նպաստելով մարզում հանքարդյունաբերությունից բացի նաև այլ ոլորտների զարգացմանը:

Մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությանը ներկա էր նաև Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, որը հանդես եկավ ակումբականներին ուղղված շնորհավորական խոսքով։

«Մենք համոզված ենք, որ մասնաճյուղի բացումը Կապանի գործարարների համար նոր գործնական համագործակցություններ կստեղծի, նոր շուկաներ իրացնելու և մեր արտադրանքը ներկայացնելու նոր հնարավորություններ կտա և, ինչու՞ ոչ, նաև նոր կոմերցիոն մշակույթ կձևավորի», – ողջույնի խոսքում ասաց համայնքապետն ու հավելեց, որ Կապանում «Մանթաշյանցի» մասնաճյուղի բացումը կնպաստի համայնքի կայուն զարգացման, գործարար միջավայրի ապահովմանն ու ձեռնարկատիրական գործունեության խթանմանը։

«Մանթաշյանց» բիզնես ակումբի կապանյան մասնաճյուղի աշխատանքները կհամակարգի սյունեցի գործարար Գրիգորի Փարսյանը։ Վերջինս իր խոսքում նույնպես նշել է Սյունիքի և աշխարհի հայ գործարարների շփման, համատեղ նախաձեռնությունների և համագործակցության կարևորությունը։

«Մանթաշյանց» բիզնես ակումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031