Լրահոս
Օրվա լրահոսը

«Կորցնում ենք Սյունիքը․ թուրքն ինչ ուզում՝ անում է»․ Մարգարիտ Եսայան

Ապրիլ 27,2021 13:40

«Ռուս խաղաղապահների գոյությունը շատ հարաբերական է։ Հիմա կորցնում ենք Սյունիքը։ Այսօրվա իշխանությունը չի էլ թաքցնում այդ նկրտումները»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

«Սյունեցու դժգոհությունները տեսաք, թե ինչպիսի պատասխան ստացան։ Մոտ վեց տասնյակ սյունեցիներ ձերբակալվեցին, խոշտանգվեցին։ Հետաքրքիր է այն, որ այդ շոուն, որը երեք տարի առաջ տեղի ունեցավ Փաշինյանի կողմից, այսօր եզրագծին է հասել։ Իրենք իրենց առջեւ դրված աշխատանքը հոյակապ անում են։ Պետք էր Արցախը ոչնչացնել, իրենք դա անում են։ ԵԱՀԿ համանախագահներն այն կարծիքին չեն, որ Արցախի հարցը լուծված է, ինչպես Ալիեւն է ասում։ Նման երանգներով հայտարարություն անում է նաեւ Փաշինյանը, մինչդեռ գերտերությունների ղեկավարները համամիտ չեն»,-համոզմունք հայտնեց Մարգարիտ Եսայանը։

Նրա խոսքով․ «Այս թոհուբոհի մեջ կորցնում ենք Սյունիքը։ Հանրության բարոյահոգեբանական վիճակն այնպիսին է, որ չեն մտածում դրա մասին՝ զոհեր, տան կորուստ․ սա այս դարի ցեղասպանությունն է, որը շարունակվում է եւ կոտրում է մարդկանց։ Օրերս Սյունիքում ադրբեջանցիները հարվածել են հովվին, վնասել աչքը, սպառնացել, որ հարյուր մետր հեռանա։ Սյունիքում քաղաքացին մատնված է անտարբերության, թուրքերն ինչ ուզում` անում են, քաղաքացին ինքնապաշտպանվում է։ Հայկակա՞ն իշխանություն ունենք, թե՞ թուրքական։ Ինձ համար՝ թուրքական»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930