Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի հակամարտությունն ավարտվի և բոլոր ռազմագերիները վերադառնան հայրենիք. Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ

Ապրիլ 30,2021 14:26

Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլլարը Սլովակիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանի հետ հարգանքի տուրք են մատուցել Բրատիսլավայում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ։

Հաղորդավար «Այսօր Ազգային (Սլովակիայի) խորհրդի նախագահ Բորիս Կոլարը Հայաստանի դեսպանի հետ միասին հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Սլովակիան աշխարհի շուրջ 30 երկրների շարքում է, որոնք Օսմանյան կայսրությունում հայերի սպանդը որակել են որպես Ցեղասպանություն։ Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահը դատապարտեց Ադրբեջանի կողմից հարյուրավոր հայերի բռնի պահելը։ 2020թ․ նոյեմբերի պայմանավորվածության համաձայն կողմերը պետք է փոխանակեին բոլոր ռազմագերիներին։ Ադրբեջանը մինչև հիմա այն չի իրականացրել»։

Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլլար «Պետք է ճնշում գործադրել [Ադրբեջանի վրա], որովհետև խաղաղության պայմանավորվածության համաձայն բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեին, բայց ափսոսանքով պետք է նշեմ, որ Ադրբեջանը մինչև հիմա դա չի իրականացրել։ Ցավոք սրտի ռազմագերիներին վերադարձնելու համար Ադրբեջանը նորանոր պայմաններ է առաջ քաշում։ Թերևս, խոսքը չի գնում միայն ռազմագերիների, այլ նաև քաղաքացիական անձանց՝ Հայաստանի քաղաքացիների մասին, որոնք չակերտավոր ներկայացվում են որպես ձերբակալվածներ, սակայն Ադրբեջանի կողմից օգտագործում է որպես պատանդ։ Ես համոզված եմ, որ ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի այս հակամարտությունը ավարտվի և բոլոր ռազմագերիները վերադառնան հայրենիք»։

Դեսպան Արմեն Պապիկյան «Ցանկանում են շնորհակալություն հայտնել Սլովակիային, որն առաջին պետություններից մեկն էր, որ 2004թ․ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Մեզ համար շատ կարևոր է այս հարցում Սլովակիայի դիրքորոշումը։ Այն հստակ ազդանշան է այն մասին, որ նման պատերազմական հանցագործություններն ապագայում չկրկնվեն»։

Լուսանկարները  Ավստրիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930