Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Թունյանը ներողություն է խնդրում հետիոտներից

Մայիս 03,2021 23:30

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր իմ ծառայողական մեքենայի վարորդը ճանապարհային երթևեկության կանոնները խախտել է և մեքենան կարճ ժամանակով կայանել անթույլատրելի վայրում՝ հետիոտնային անցման վրա (մասամբ փակելով այն)։ Ինքս այդ պահին մեքենայում չեմ եղել։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկարել է խախտումն ու տեղադրել սոցցանցում։

Քանի որ որոշ լրատվամիջոցներ կարևորել են այդ «դեպքը» և վերահրապարակել իրենց մոտ, շահարկումները կանխելու համար անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ ՃՈ կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն, և վարորդս տեղում վճարել է տուգանքը։

Ներողություն եմ խնդրում այն հետիոտներից, որոնց այդ կարճ ժամանակահատվածում անհարմարություն է պատճառվել։ Սակայն ասեմ նաև, որ այդտեղ որևէ չարամիտ կամ արհամարհական դրսևորում հասարակության նկատմամբ պետք չէ փնտրել։ Ինքս նման դրսևորումներին միշտ դեմ եմ եղել թե՛ նախկինում, թե՛ առավելևս հիմա՝ պատգամավորի կարգավիճակում։

Բոլորիդ մաղթում եմ անվտանգ երթևեկություն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31