Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայից «Բայրաքթարներ» շտապ գնելու որոշումն էլ է Ադրբեջանում կայացվել մոտավորապես 2020-ի գարնանը. Կարեն Վրթանեսյան

Մայիս 05,2021 14:15 Share

«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը

Եթե, ինչպես պնդում են, «պատերազմ անխուսափելի էր» և «նախկիններն ամեն ինչ արել էին, որ պատերազմ լինի», ապա տրամաբանական հարց է առաջանում. ինչո՞ւ Ալիևը չսկսեց պատերազմը 2018-ի մայիսին, երբ Հայաստանում կատարյալ քաոս էր։

Ինչո՞ւ սահմանափակվեց միայն Նախիջևանում իր դիրքերն (իր իսկ սահմաններում) առաջ տալով։

Ռազմինֆոյում այդ օրերին շատ բարձր էինք գնահատում Ադրբեջանի լայնածավալ գործողությունների հավանականությունը։

Պատասխանը, կարծում եմ, շատ պարզ է. 2018-ի մայիսին Ալիևը չուներ որոշում պատերազմ սկսելու։ Նա չէր հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանում, ըստ այդմ չէր շտապում արկածախնդրության դիմել, առավել ևս, որ 2016-ի ապրիլն իր հիշողության մեջ թարմ էր։

Գրեթե վստահ եմ, որ Ալիևը որոշեց պատերազմի գնալ …

  • … տեսնելով Նախիջևանում իրենց առաջխաղացմանը մեր կողմից որևէ ադեկվատ արձագանքի բացակայությունը;
  • … իշխանափոխությունից 4–5 ամսվա ընթացքում տեսնելով, որ Նիկոլն անհավասարակշիռ, անլուրջ, անփորձ ու միաժամանակ ագրեսիվ ու ամբիցիոզ է, չունի թիմ;
  • … տեսնելով, որ Նիկոլը պատերազմ է հայտարարել գեներալիտետին, Արցախին, ԵԿՄ-ին, ընդհանրապես ամբողջ պետական ապարատին;
  • … տեսնելով, թե ինչպես է ընկնում Հայաստանի վարկանիշը միջազգային ասպարեզում;
  • … և այլն։

Պատերազմ սկսելու վերջնական որոշումն, իմ կարծիքով, ընդունվեց 2020-ի մարտին, երբ ադրբեջանցիներն ուղիղ եթերով տեսան, թե արտակարգ դրություն հայտարարելու համար հավաքված կառավարության անդամները ինչպես ժամերով չեն կարողանում տարրական հարցերի շուրջ պայմանավորվել։ Ընդհանրապես, կովիդի համավարակի դեմ պայքարի տապալումը Հայաստանում, կարծում եմ, այն վերջին «կշռաքարն» էր, որով Ալիևը վերջնականապես համոզվեց, որ իր կյանքի ամենամեծ շանսն է բացվել։

Այս վարկածի օգտին է խոսում նաև այն, որ Թուրքիայից «Բայրաքթարներ» շտապ գնելու որոշումն էլ է Ադրբեջանում կայացվել մոտավորապես 2020-ի գարնանը։ (Համեմատության համար՝ Ուկրաինան իր «Բայրաքթարները» Թուրքիայից սկսել է գնել դեռ 2019-ից)։

Ի դեպ, 2020-ի գարնանը շատ եմ գրել, որ այս ամենին թշնամին ուշադիր հետևում է և համապատասխան եզրակացություններ անում։ Բնականաբար, ծաղրում էին, ասում էին, թե «Վրթանեսյանն էլի սկսեց լցնել» ևն…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31