Լրահոս
Օրվա լրահոսը

13-ամյա Վալերի Ժամկոչյանը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը. Ցանցացատկը Հայաստանում առաջին պտուղներն է տալիս

Մայիս 05,2021 16:11 Share

Ցանցացատկի ֆեդերացիան Հայաստանում հիմնադրվել է 2011 թվականին` սպորտային մարմնամարզիկ Դավիթ Ֆահրադյանի անմիջական ջանքերով, եւ օլիմպիական այս գեղեցիկ մարզաձեւը աստիճանաբար ճանաչելի է դառնում հանրապետությունում, հատկապես մայրաքաղաքում:

Ֆեդերացիային այս ընթացքում հաջողվել է զբաղվել նաեւ մարզիչների որակավորման բարձրացման խնդիրներով, որոնց աշխատանքը սկսել է տալ առաջին պտուղները: Օրերս 13-ամյա Վալերի Ժամկոչյանը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, 14-17 տարեկանների խմբում մտել է եզրափակիչ եւ ի վերջո զբաղեցրել 7-րդ տեղը:

Դավիթ Ֆահրադյանի խոսքով, որը նաեւ «Շենգավիթի համալիր մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենն է, իրենք այս արդյունքին հասնելու համար երկար ճանապարհ են անցել եւ շատ են սպասել: Իսկ Ժիրայր Ժամկոչյանը, որ մինչ այդ հասցրել է հանդես գալ միջազգային մրցաշարերում, սակայն սա իր առաջին մասնակցությունն է նման բարձր կարգի մրցման, ուրախացել է իր արձանագրած արդյունքով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31