Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են Արցախից տեղահանված բնակիչների հետ

Մայիս 05,2021 17:51 Share

Այսօր՝ մայիսի 5-ին, Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Երևանում հանդիպել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ։

Կարևորելով Օպերատիվ շտաբի անհրաժեշտությունը ստեղծված իրավիճակում ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած (տեղահանված) արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգման, դրանց վերհանման և լուծման հնարավոր տարբերակների որոնման հարցում՝ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը մանրամասն ներկայացրել է շտաբի կազմավորման օրվանից ցայսօր կատարված աշխատանքները, առկա խնդիրները։ Օպերատիվ շտաբի պետը հանդես է եկել նաև կառույցի գործունեության ֆինանսական մասի հաշվետվությամբ:

Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Միքայել Վիրաբյանի արհեստավարժ գործունեությունը՝ վստահված գործը լավագույնս իրականացնելու առումով։

Արցախի խորհրդարանականներն իրենց գոհունակություն են հայտնել Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքների առումով և, որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, աջակցության պատրաստակամություն հայտնել ։

Հաջորդիվ պատվիրակության անդամները հանդիպել են Արցախի բռնի տեղահանված բնակիչների հետ։ ԱԺ նախագահը պատասխանել է բնակիչներին հուզող հարցերին և վստահեցրել, որ չբարձրաձայնած հարցերն անպայման կքննարկվեն և հնարավորինս լուծում կգտնեն:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31