Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան․ «Իմ քայլի» գլխավոր հիմնասյունը երկրորդ հեղափոխությունը անելու ցանկության բացակայությունն է առաջին հեղափոխությունից 3 տարի անց

Մայիս 05,2021 18:17 Share

«Եթե ընտրությունները հաջորդ երկուշաբթի տեղի ունենան, իշխանության ռեսթարթի հավանականությունը բավականին մեծ է»,- «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա կարծիքով՝ իշխանական «Իմ քայլը» կուսակցությունը իրական ընտրազանգված ունի․ «Ակնհայտորեն, իշխանությունը հասկանում է, թե որտեղ է այդ ընտրազանգվածը գտնվում։ Այն հիմնականում գյուղական բնակչությունն է և քաղաքային բնակչությունը՝ ոչ շատ բարձր կրթական ցենզով»։

Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց, որ իշխանության հռետորաբանությունը հեղափոխության օրերին ուղղված էր երիտասարդությանը և նրան, որ Հայաստանը կհեռանա հետխորհրդային տարածաշրջանից և կզարգանա․ «Այդ մարդկանց նրանք կորցրել են հեղափոխությունից մի քանի ամիս հետո։ Այս մարդիկ ընտրություններին չեն մասնակցի։ Իսկ լայն ընտրական ռեսուրսը կա»։

Նա նշեց, որ եթե իշխանության ընտրազանգվածը կազմում է 30 տոկոս, ապա ընտրություններին մասնակցության ցածր ցուցանիշի դեպքում այն կարող է վերածվել 40-ի։ Իսկ վարչական ռեսուրսի օգտագործման դեպքում 40 տոկոսը կարող է դառնալ 50․ «Իմ քայլի» գլխավոր հիմնասյունը ապատիան է, երկրորդ հեղափոխությունը անելու ցանկության բացակայությունը առաջին հեղափոխությունից երեք տարի անց։ Մարդիկ հոգնել են, մարդիկ չեն հավատում իրենց հնարավորություններին, չեն տեսնում, թե ում օգտին կարող են քվեարկել, միասնական կերպար չեն տեսնում, որը կարող է իր մեջ կենտրոնացնել այդ բողոքը»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31