Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկությունները, թե, իբր, ադրբեջանցիներն ամբողջությամբ զբաղեցրել են Սեւ լճի տարածքը, ներթափանցելով նաև Սյունիքի մարզի տարածք, չեն համապատասխանում իրականությանը. Սյունիքի մարզպետարան

Մայիս 05,2021 18:42

ՀԵՐՔՈՒՄ

Այսօր համացանցում տարածված տեղեկությունները, թե իբր ադրբեջանցիներն ամբողջությամբ զբաղեցրել են Սեւ լճի տարածքը,  ներթափանցելով նաեւ Սյունիքի մարզի տարածք, չեն համապատասխանում իրականությանը։ Հայ-ադրբեջանական սահմանագիծն, ինչպես խորհրդային տարիներին, այժմ էլ անցնում է լճի տարածքով, եւ այս պահին յուրաքանչյուր կողմը վերահսկում է իր հատվածը, Սյունիքի մարզից որեւէ տարածք Սեւ լիճ արգելավայրում չի զիջվել։

Այն, որ այս պահին ադրբեջանական կողմն անգամ դիրքեր չի տեղադրել իր հատվածում, իսկ տարածվող նյութն ապատեղեկատվություն է,  հաստատում է Առաջին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ժ․Պողոսյանը, որը վերջին երկու օրերին գտնվել է այդ տարածքում։

Սյունիքի մարզպետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31