Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծկռտուքի դեպքով ձերբակալվել են Կենտրոնի փոխթաղապետն ու գլխավոր մասնագետը

Մայիս 11,2021 22:30

Երեւանի Կենտրոնի թաղապետարանում այսօր տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքից հետո ձերբակալվել են փոխթաղապետ Արմեն Ազիզյանն ու գլխավոր մասնագետ Արման Դավոյանը:

ՀՀ ոստիկանությունից ԶԼՄ-ներին տեղեկացրել են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) և 258-րդ հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հատկանիշներով: «Քրեական գործի շրջանակներում երկու անձ ձերբակալվել է»,- ասացին ոստիկանությունից:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ԶԼՄ-ներին մանրամասնել է, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքի կատարման կասկածանքով: Իսկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 309 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի  կատարման կասկածանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31