Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսպիսի իրավիճակներ ամեն օր ծնվելու են, ամեն օր երկիրը տանենք ցնցումների՞». Անդրանիկ Քոչարյանը՝ Սյունիքում ադրբեջանցիների դիրք վերցնելու մասին

Մայիս 12,2021 19:03

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Սյունիքի սահմանների հետ կապված լուրջ խնդիր էր առաջացել: Ինչպես պարզաբանեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ադրբեջանցիները մի դիրք են վերցրել ու 74 թվի քարտեզը ձեռքներին՝ ասում են, թե իրենցն է:

Լրագրողների հետ ճեպազրույցում Անդրանիկ Քոչարյանը քննադատեց նրանց, որոնք այդ միջադեպի հետ կապված «պանիկա» են տարածել. «Հիմա գնում են բանակցություններ, խոսում են: Այսպիսի իրավիճակներ ամեն օր ծնվելու են, ամեն օր երկիրը տանենք ցնցումների՞: Բերենք  պատերազմի շեմի՞ն, թե՞ պահենք հրադադարի ռեժիմը»:

Մեր զարմանքին՝ ամեն օր ո՞նց կարող է այսպիսի իրավիճակ ստեղծվել, այսինքն, իրենք ամեն օր կարող է մեզ այսպես սադրեն ու մի-մի դիրք առաջ գալով՝ ընկնենք նյարդային բաների մե՞ջ՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ձեզ գցել են այդպիսի նյարդային բաների մեջ»: Թե ո՞վ է գցողը, Քոչարյանը մատնացույց արեց ԶԼՄ-ներին: Երբ ասացինք, որ ադրբեջանցիներն են դիրք վերցրել, իրե՛նց արածից ենք նյարդայնանում՝ Քոչարյանն  արձագանքեց. «Յա՜, ադրբեջանցիներն ասել են, որ կրակել ենք, վիրավորնե՞ր կան Սյունիքում»: Դիտարկմանը, որ «ոտք-ոտք» ոնց որ առաջ են գալիս, արդեն հասնում են…՝ նա արձագանքեց. «Ի՞նչ գիտեք»:

Իսկ պատասխանը պարզ է՝ չի հերքվել: Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ «Հիմա իհարկե, ադրբեջանցիները նստած են ինչ-որ բարձունքում, որտեղ նստելու իրավասություն չունեն: Իրենք մի հատ թուղթ են բերել՝ 74 թվականի ինչ-որ քարտեզ եւ ասում են՝ այս քարտեզով այս դիրքը՝ այդ բարձունքը մերն է: Հիմա պետք է ճշտել՝ այդ 74 թվականի քարտեզը եւ այլ փաստաթղթեր ու ընդհանրապես սահմանային դեմարկացիայի, դելիմիտացիայի խնդիրները պետք է մի օր բերվեն հստակ պայմանագրային իրավիճակի: Լինելու են էլի այսպիսի դեպքեր, մի տեղ մենք ենք առաջ գնալու, նրանք են շուխուռ անելու: Մի տեղ իրենք են գալու: Նրանք ուզում են իրենք դիրքային բարելավման հասնեն, եթե տեսնում են մենք այդտեղ նստած չենք, ընդամենը վազքով բարձրանում են վերեւ»:

Հարցրեցինք՝ այսինքն, նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը ոչ մի բա՞ն է ըստ էության, մենք մեր կողմից ամեն ինչ պահում ենք, իրենք առաջ են գալիս՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ո՞վ ասեց, այդպիսի բան էլ չասեք: Այն այս պահին էլ ուժի մեջ է հրադադարի մասով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31