Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մեկ օրում 2-րդ չեմպիոնն ունեցավ ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Մայիս 29,2021 20:06

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այսօր երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Տաշքենդում ընթացող մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում:

Տղաների 96 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը երկամարտի 355 կգ արդյունքով բարձրացավ պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին: Սակայն  նա երկրորդն էր պոկում՝ 162 կգ եւ հրում՝ 193 կգ վարժություններում:

Գարիկը հրաժարվեց հրում վարժության երրորդ մոտեցումից այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Արթուր Բաբայանը, որը պոկումում փոքր ոսկու էր արժանացել, հրումում չկարողացավ արձանագրել 197 կգ-ն եւ երկամարտում 354 կիլոգրամով արժանացավ արծաթե մեդալի: Իսկ դա նշանակում էր, որ հայաստանցին այլեւս անհասանելի է մրցակիցների համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31