Լրահոս
Օրվա լրահոսը

Պրոֆեսորի՝ տարիների բժշկելու առաքելությունն ամուր հիմք է հավատի ու վստահության․ բժիշկներն՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի

Հունիս 19,2021 23:25

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումն ի աջակցություն Արմեն Չարչյանի

Պրոֆեսոր Արմեն Չարչյանի դերը բժշկության զարգացման գործում անքննարկելի է, որպես բժիշկ, չեմ կարող հաշտվել կոլեգայիս ազատությունից զրկման փաստի հետ և խնդրում եմ իրավապահներին վերանայել բժիշկ, պրոֆեսոր Չարչյանին ազատությունից զրկելու փաստը և Բժշկին ազատ արձակել:

Լինելով բժիշկ՝ չեմ կարող իրավական գործընթացների և քրեական օրենսգրքի հոդվածների մեկնաբանությունը վերլուծեմ և գնահատեմ, այլ պարզապես կարող եմ փաստել և հավաստիացնել, որ բժիշկ Չարչյանի՝ տարիների բժշկելու առաքելությունն ամուր հիմք է հավատի ու վստահության և կարծում եմ, որ նա արժան է հատուկ վերաբերմունքի:

Ի աջակցություն Արմեն Չարչյանի ֆեյսբուքյան տեսաուղերձ է հղել նաև  Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը

Նշենք, որ մինչ այս պահը դատարանը չի հրապարակել իր որոշումը՝ պրոֆեսոր Չարչյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930