Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետն այցելել է «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց»

Հունիս 25,2021 22:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Շիրակի մարզպետ Հովհաննես  Հարությունյանը քիչ առաջ եղել է  «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում»` աղիքային վարակով այստեղ տեղափոխվածների առողջական վիճակին ծանոթանալու նպատակով։

Մարզպետին զեկուցվել է, որ արվում է հնարավորը հոսպիտալացվածների վիճակի թեթևացման, նրանց շուտափույթ ապաքինման համար։ Հիվանդները գտնվում են բժիշկների հսկողության տակ, արվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները։

Այս պահին «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում»  բուժում է ստանում   23 հիվանդ (16 երեխա և 7 մեծահասակ): Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: