Հայաստանում այս տարվա հունվար-մայիսին մահացել է 14 հազար 337 մարդ: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ անցած տարվա հունվար-մայիսին մահացածների թիվը կազմել է 11 հազար 548, 2019-ին 11 հազար 795 մարդ է մահացել, այսինքն՝ 2770-ով ավելացել է մահացածների քանակը:
Մյուս կողմից՝ Հայաստանում ծնվածների թիվն է ավելացել. այս տարվա առաջին հինգ ամիսներին մեր հանրապետությունում ծնվածների թիվը կազմել է 14 հազար 318, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 12 հազար 799, 2019-ին՝ 13 հազար 322, այսինքն՝ ծնվածների թիվը 1519-ով ավելացել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































