Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքից վերջին մեկ ամսվա ընթացքում 60 երիտասարդ է դուրս եկել

Հուլիս 07,2021 14:08 Share

Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքից վերջին մեկ ամսվա ընթացքում 60 երիտասարդ է դուրս եկել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ վկայակոչելով Խնձորեսկի համայնքապետի տրամադրած տեղեկատվությունը: Առուշ Առուշանյանի տվյալներով, մարզում ընդհանուր առմամբ, արտագաղթի տեմպը մեծացել է, թեեւ հստակ տվյալներ չկան:

«Եթե օբյեկտիվ գնահատական տանք, սա պայմանավորված է նախ նրանով, որ մեր ազատագրած պատմական հայրենիքը կորցնելուց հետո այնտեղ էլ աշխատանք չունեն: Եվ երկրորդ՝ այս իրավիճակը, այս մթնոլորտը մարդկանց թույլ չի տալիս, որպեսզի հասկանան, վաղը այստեղ ի՞նչ անելիք ունեն: Ոստիկանությունն ամեն օր դառած գյուղերը՝ մարդկանց տանել-բերել, մերոնք-ձերոնք բաժանել: Մեր պայքարը միշտ եղել է, որ Գորիսում նման խնդիրներ չլինեն եւ հասել էինք արդյունքի: Հիմա էլի էդ պառակտված հասարակությունում ենք ու վաղը ո՞նց գնանք-պաշտպանենք մեր հայրենիքը: Մենք էլի գնալու ենք, էլի մեր կյանքը չենք խնայելու, մի վայրկյան անգամ դա քննարկման ենթակա չէ, բայց պառակտված հասարակությունը վտանգավոր է»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031