Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթուր Դանիելյանը մեղադրվում է, որ իր գրառումներով ստորացրել է անձանց: Այդ «անձինք» Փաշինյանն է». փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

Հոկտեմբեր 15,2026 13:48 Share
Աջակցեք aravot.am-ին

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը

Արթուր Դանիելյանը մեղադրվում է այն բանում, որ իր գրառումներով ստորացրել է անձանց: Քննիչի և դատախազի կազմած փաստաթղթերից հետևում է, որ այդ «անձինք» Նիկոլ Փաշինյանն է: Ինձ, որպես Արթուրի պաշտպանի, մի հարց է տանջում` ինչպես են որոշել դատախազները և քննիչները, որ հենց Արթուրի գրառումն է ստորացուցիչ, այլ ոչ թե ժամանակին Առուշ Առուշանյանի խոսքերը, ում հետ հիմա Նիկոլը հանգիստ աշխատում է, ոչ էլ Իլհամ Ալիևի խոսքերը, ում հիմա Նիկոլը պաշտում է:

Քրեական վարույթի նյութերում Նիկոլի հարցաքննությունը չկա, նա, ամեն դեպքում, ցուցմունքի տեսքով չի ասել, որ իրեն ստորացված է զգում Արթուրի գրառումներից: Չկա քրեական վարույթի նյութերում նաև ԱԱԾ մի որևէ աշխատակցի կամ ղեկավարի ցուցմունք այն մասին, որ իրենք իրենց արատավորված են զգում Արթուրի գրառումներից: Երևի դատախազությունում կա հատուկ գաղտնի բաժին՝ Նիկոլի ստորացման և ԱԱԾ արատավորման գնահատման վերաբերյալ…

Հ.Գ. Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ և դատավորի անձից պարզ կլինի, թե արդյոք նա համակարծիք կլինի ստորացումների և արատավորումների գնահատման ընդհատակյա սանդղակի հետ, թե՝ ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել