Լրահոս
Օրվա լրահոսը

Ոմանք պարզապես փորձում են արատավորել Արզաքանցյանի բարի համբավը

Հուլիս 14,2021 14:16

«Հայաստանի դեմոկրատական կուսակցության Արմավիրի ու Գյումրու շտաբների աշխատակիցների հայտարարություններն առ այն, թե նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց կատարած կազմակերպչական աշխատանքների համար վարձատրություն չեն ստացել, բնավ չեն համապատասխանում իրականությանը»: Այս մասին «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանեց ՀԴԿ-ի վարչապետի նախկին թեկնածու Տիգրան Արզաքանցյանի մամլո քարտուղար Տիգրան Հովհաննիսյանը: Նա նշեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կնքել են աշխատանքային պայմանագրեր նախընտրական քարոզարշավի ընթացքում գործունեություն ծավալելու նպատակով՝ «ստացել են իրենց գումարները եւ վերջնահաշվարկն էլ ընթացքի մեջ է»:

«Սադրիչ և իրավական հիմք չունեցող հայտարարություններ անող այս մարդկանցից ոմանք նույնիսկ զգալի կանխավճար են ստացել կուսակցությունից եւ, ենթադրում ենք, ծախսել իրենց կարիքների համար, իսկ այժմ նման հիմնազուրկ, բարձրագոչ պնդումներով փորձում են նորից գումար կորզել: Սա փաստացի կարող է որակվել իբրև խարդախություն, ինչը միանշանակ քրեորեն պատժելի արարք է: Այն մարդիկ, որոնք ներկայումս նման աղմկալի հայտարարություններ են կատարում, պարզապես փորձում են արատավորել քաղաքական գործիչ, գործարար Արզաքանցյանի բարի համբավը ինչ-ինչ նպատակներով, կատարելով ուրիշների պատվերները», – ամփոփեց Արզաքանցյանի մամուլի պատասխանատուն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031