Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն

Հուլիս 28,2026 19:11 Share

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հուլիսի 15-ին կայացրած 3 տարբեր որոշումներով վարչական տույժի է ենթարկել «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Տիգրան Արզաքանցյանին: Քաղաքական գործիչը պարբերաբար անտեսել է օրենքով սահմանված հայտարարագրերը ներկայացնելու պահանջը, ինչի արդյունքում ընդհանուր տուգանքի չափը կազմել է 600,000 ՀՀ դրամ:

Նա չի ներկայացրել 2023 թվականին պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիրը, ինչպես նաև՝ 2023-ի և 2024-ի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը։ Յուրաքանչյուր խախտման համար հանձնաժողովը սահմանել է առավելագույն տուգանքը՝ 200,000-ական դրամ։ Պարզվում է, որ Արզաքանցյանին պատշաճ ծանուցելու համար ԿԿՀ-ն դիմել է նաև ոչ ստանդարտ մեթոդների։

Հուլիսի 8-ին հանձնաժողովը Տիգրան Արզաքանցյանի անձնական բջջային հեռախոսահամարին WhatsApp հավելվածի միջոցով ուղարկել է ձայնային հաղորդագրություն, սակայն Արզաքանցյանը որևէ կերպ չի արձագանքել և պարզաբանումներ չի ներկայացրել: Մինչ այդ, ծանուցումներ են ուղարկվել նաև էլեկտրոնային փոստով և պատվիրված նամակով, որը նա ստացել էր դեռևս 2026թ. մայիսի 18-ին։ Տիգրան Արզաքանցյանը մինչև գործերի քննության օրը՝ հուլիսի 15-ը, այդպես էլ չի ներկայացրել պահանջվող հայտարարագրերը: Որոշումներն ուժի մեջ են մտնում Արզաքանցյանին հանձնվելու հաջորդ օրվանից, սակայն դրանք դեռ կարող են բողոքարկվել դատական կարգով։

factor.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել