«Ես վաղուց ուղիղ եթերով չեմ խոսել, բայց ստիպված եմ այսքան անլուրջ ու անհիմն խոսակցություններին անդրադառնալ… Ներկայացնում են, որ Արզաքանցյանն իր կնոջ հանդեպ բռնություն է կատարել: Ասեմ, որ իմանաք՝ Արզաքանցյանը շատ բարի մարդ է, ու բռնությունը՝ այդ բառը, իր ընտանիքի և իր տիկնոջ հետ չի կարող կապ ունենալ ու չի էլ կարող կատարել, որովհետև ես միշտ եղել եմ սիրով, հարգանքով իմ տիկնոջ հանդեպ: Ու ասեմ՝ մինչև հիմա, եթե մարդիկ իրենց կյանքով չեն ապրում ու մտնում են ուրիշի ընտանիք, սկսում են խառնել, զբաղվել խառնակչություններով… Միշտ ասել եմ ու կասեմ՝ ով ինչ անում է, իրեն է անում, ու բումերանգի օրենքը ոչ ոք չի փոխել:
Ես շատ եմ ցավում, որ իմ տիկինը վատ հոսանքի ազդեցության տակ դիմել է ոստիկանություն: Մենք ունեցել ենք միայն հեռախոսի խոսակցություն, ու ես չեմ սիրում, որ մութ բան լինի իմ կյանքի մեջ, իմ հայ ժողովրդի մտածելակերպը փոխվի, որ մենք՝ այս գեղեցիկ ընտանիքը, բաժանվեցինք, շատ վատ եմ զգում: Ու ասեմ ձեզ՝ ես մինչև վերջ պայքարել եմ, որ լինենք երջանիկ, խաղաղ:
Մեր համատեղ ապրելը, օրինական ամուսնական կյանքի ժամկետը դարձավ ութ տարի: Ամսի 8-ին մենք Նատալյայի հետ շատ լավ նշել ենք այդ օրը: Մյուս օրը նա ինձ ճանապարհ է դրել իր մեքենայով մինչև օդանավակայանի VIP սրահ: Ես գնացել եմ իմ գործերին»,- ֆեյսբուքի իր էջում նշել է գործարար Տիգրան Արզաքանցյանը:
«Երկու օր անց իմ տիկինը, ազդեցության տակ ընկնելով չար մարդկանց խոսակցություններից, դիմել է ոստիկանություն: Պարզվում է՝ ես հեռախոսով կարողանում եմ բռնություն գործել:
Կարդացեք նաև
Ժողովուրդ ջան, ձեր բոլորի ընտանիքներին ցանկանում եմ խաղաղություն, երջանկություն… Ընտանիքներում լինում են անախորժություններ, հավատացեք, մեր ընտանիքներում չի եղել տարաձայնություն, եղել է միայն ընտրությունների ժամանակ ու վերջ»,- հավելեց նա:
Արզաքանցյանը նշեց, որ սոցցանցերով իրեն ընկերները գրում են այդ մասին, ինչ-որ գրառումներ ուղարկում, ափսոսում է, որ նման խոսակցություններ են տարածվում, հատկապես, որ, իր ձևակերպմամբ, ինքը հոգով, սրտով մաքուր է:
Ի դեպ, Նատալյա Ռոտենբերգը տուժող է ճանաչվել՝ ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է երկու քրեական վարույթ՝ բռնության և ազատությունից ապօրինի զրկելու հոդվածներով։ Վարույթները միացվել և քննվում են մեկ վարույթում։
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ


















































