Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգն այլևս ամուսնալուծված են՝ դատարանի վճռով․ ՔԿ-ում քննվող վարույթով նրանք չեն առերեսվել

Հուլիս 10,2026 17:36 Share

Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգն այլևս պաշտոնապես ամուսնալուծված են։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակել է վճիռը՝ բավարարելով Ռոտենբերգի հայցը։ Տեղեկությունը Փաստինֆո-ի հետ զրույցում հաստատեց Նատալյա Ռոտենբերգի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ զույգը միասին ապրել է 8 տարի, մայիսի 15-ին Նատալյա Ռոտենբերգը հայց է ներկայացրել դատարան՝ ամուսնալուծության պահանջով։

Փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանի համար անհասկանալի է՝ ինչու է նման աղմուկ այդ հարցի շուրջ, ընդամենն իրավական կարգավիճակի փոփոխություն է,մի դեպքում՝ ունեն գրանցված ամուսնություն, մյուս դեպքում՝ ոչ, սովորական ամուսնաընտանեկան հարաբերություններ են և զարմանալու, իրարանցման, աղմուկ բարձրացնելու, հանրության ուշադրություն գրավելու պատճառ չի տեսնում։ Ինչ վերաբերում է ՔԿ-ում քննվող քրեական վարույթին, ապա փաստաբանը տեղեկություն չունի վարույթի ընթացքից, Տիգրան Արզաքանցյանի և Նատալյա Ռոտենբերգի մասնակցությամբ առերեսումներ չեն եղել, տեղեկություն չկա, թե Արզաքանցյանն ինչ կարգավիճակ ունի։ Միակ գործողությունը՝ Նատալյա Ռոտենբերգը տուժող է ճանաչվել, կիրառվել է պաշտպանական միջոց։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին՝ հայտնելով ամուսնու կողմից իր նկատմամբ բռնության մասին։ Իրավապահ մարմիններն առայժմ չեն մեկնաբանում դեպքը՝ հղում կատարելով մասնավոր կյանքի գաղտնիությանը, Արզաքանցյանը, սակայն, այսօր պաշտոնապես հաստատել է, որ կինն իրապես հաղորդում ներկայացրել է՝ գտնվելով «չար մարդկանց» ազդեցության ներքո։ Նա պնդում է, որ որեւէ բռնություն երբեւէ չի գործադրել։

Ռոտենբերգի ներկայացուցիչը հայտնել է, որ հունիսի 8-ին Ռոտենբերգի բնակության վայրից ահազանգ է ստացվել, ըստ որի՝ ամուսնու՝ Տիգրան Արզաքանցյանի կողմից, խանդի հողի վրա ծագած կենցաղային վիճաբանության ընթացքում բռնություն է գործադրվել իր նկատմամբ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է երկու քրեական վարույթ՝ բռնության և ազատությունից ապօրինի զրկելու հոդվածներով։ Վարույթները միացվել և քննվում են մեկ վարույթում, Ռոտենբերգը տուժող է ճանաչվել։ Միևնույն ժամանակ Ռոտենբերգի նկատմամբ կիրառված են պաշտպանության միջոցներ, Տիգրան Արզաքանցյանը չի կարող մոտենալ Նատալյա Սերգեևնային՝ ո՛չ անձամբ, ո՛չ էլ միջնորդավորված։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031