Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանին վերացնելու» մասին հայտարարության համար Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել. «Փաստինֆո»

Օգոստոս 12,2021 21:01

Նիկոլ Փաշինյանին վերացնելու մասին Պավել Մանուկյանի հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է դատական-տեղեկատվական համակարգից։

Պավել Մանուկյանը նման հայտարարությամբ էր հանդես եկել փետրվարի 8-ին՝ մասնակցելով ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային՝ ի պաշտպանություն այն ժամանակ դեռևս անազատության մեջ գտնվող Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին վերացնելու մասին Բադասյանի՝ Եռաբլուրում հնչեցրած հայտարարությանը, նշել էր, որ ինքն էլ է վերացնելու, և իրենց պես հազարները կան։

Պավել Մանուկյանի հայտարարությունների առթիվ հարուցվել է քրեական գործ՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածի հատկանիշներով։ Հարուցված քրեական գործի շրջանակներում Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031