Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Գեւորգյանն ընդհուպ մոտեցել է առաջատարներին

Օգոստոս 14,2021 13:50

Հայաստանցի  կանանց գրոսմայստեր Մարիա Գեւորգյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնության 5-րդ տուրից հետո ընդհուպ մոտեցավ մրցաշարային աղյուսակի առաջատարներին:

Մարիան եւ Հայաստանի կանանց շախմատի առաջատար Էլինա Դանիելյանը 4,0-ական միավորով ընթանում են մրցաշարային աղյուսակի 6-րդ եւ 7-րդ հորիզոնականներում:

Հետաքրքիր է, որ Մարիա Գեւորգյանը մեկնարկային տուրում պարտություն կրելուց հետո կարողացել է հավաքվել եւ տանել չորս անընդմեջ հաղթանակ:

Այսօր կայանալիք 6-րդ տուրում Դանիելյանն ու Գեւորգյանը խաղալու են Վրաստանը ներկայացնող շախմատիստուհիների հետ. Էլինան՝ Նինո Բացիաշվիլիի, Մարիան՝ Լելա Ջավախիշվիլիի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031