Լրահոս
Օրվա լրահոսը

Լյովա Գեւորգյանը ջախջախեց ադրբեջանցուն եւ կգոտեմարտի աշխարհի չեմպիոնի կոչման համար

Օգոստոս 18,2021 09:44

Ուֆայում այսօր ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը հաջող է մասնակցում:

Գերազանց է հանդես գալիս հատկապես գերծանր (125 կգ) քաշային Լյովա Գեւորգյանը, որը արդեն տարել է երեք վստահ հաղթանակ՝ ոչ մի միավոր չտալով մրցակիցներին: Գյումրեցի ըմբիշը պարտության է մատնել հունգարացուն՝ 10:0, հնդիկին՝ 4:0, կիսաեզրափակչում ադրբեջանցուն՝ 10:0, եւ այսօր այս տարիքային խմբի աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկելու է Իրանի ներկայացուցչի հետ գոտեմարտում:

Հայաստանն իր հաշվարկում արդեն մեկ բրոնզ ունի, որը բերել է 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը: Նրա հաջողությունը կարող է շարունակել 61 կգ քաշային Լեւիկ Միքայելյանը, որը նույնպես գոտեմարտելու է  3-րդ տեղի համար, իսկ Արմեն Մուսիկյանը՝ 74 կգ եւ Սերգեյ Սարգսյանը՝ 92 կգ, դեռ պետք է հաղթահարեն սփոփիչ գոտեմարտերի արգելքը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031