Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՀՀ քաղաքացիները որոշում կայացնեն, որ ինձ պիտի գնդակահարեն, ես հլու կկանգնեմ գնդակահարության պատի տակ: Սրանում չկասկածեք». Նիկոլ Փաշինյան

Օգոստոս 24,2021 21:21

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունների առիթով, թե քանի կմ ճանապարհ են հիմնանորոգել, քանի դպրոց կառուցել, ասաց, որ ճիշտ կլինի նաև նշել, թե իրենց իշխանության տարիներին հայ ժողովուրդը քանի մանկապարտեզ, դպրոց, հիվանդանոց, գյուղեր, քաղաքներ է, քանի կմ ճանապարհ է կորցրել:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Մենք մեր որևէ կորուստ, ձախողում չենք թաքցնում և չենք էլ կարող: Ի վերջո, այն տարածքները, որի մասին դուք խոսում եք, պետք է ընդունենք, թե այդ տարածքները մեր պետական տրամաբանությամբ ում են պատկանել: Ինչո՞ւ է ՀՀ-ում ընդունվել օրենք, որտեղ արձանագրվել է, որ Շուռնուխի հարևանությամբ գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը: Դահլիճում ներկա հարգելի մարդիկ կողմ են քվեարկել այդ օրենքին: Հազարավոր կյանքեր ենք կորցրել. հանկարծ չմտածեք, որ ես նման առերեսումից, որևէ մեղադրանքից փախչելու, խուսափելու նպատակադրում ունեմ: Չնայած շատերն ինձ քննադատում են, բայց ասել եմ՝ եթե ՀՀ քաղաքացիներն, այդ թվում ձեր ասածի համար որոշում կայացնեն, որ ինձ պիտի գնդակահարեն, ես հլու կկանգնեմ գնդակահարության պատի տակ: Սրանում չկասկածեք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031