Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն ամերիկյան ժողովրդի աջակցությամբ կշարունակի օգնել Հայաստանում մարդկանց կյանքը բարելավելուն ուղղված ջանքերին. Լին Թրեյսի

Օգոստոս 31,2021 16:07

ԱՄՆ ՄԶԳ-ը՝ Վորլդ Վիժն Հայաստանի և Մանկական զարգացման հիմնադրամի հետ միասին, աջակցում է Հայաստանի կառավարությանը համայնքային սոցիալական աշխատանքի կատարելագործման հարցերում՝ աշխատանքներ իրականացնելով թե՛ կենտրոնական, թե՛ համայնքային մակարդակներում։

Վերջերս Լոռու մարզ կատարած այցի ժամանակ դեսպան Թրեյսին այցելեց Թումանյան համայնք, որտեղ հանդիպեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար պ-ն Մխիթարյանին, համայնքի սոցիալական աշխատողին և սոցիալական ծրագրերի շահառու ընտանիքներին։ Դեսպանը վերահաստատեց, որ Միացյալ Նահանգներն ամերիկյան ժողովրդի աջակցությամբ կշարունակի օգնել Հայաստանում մարդկանց կյանքը բարելավելուն ուղղված մեր տեղի գործընկերների ջանքերին։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031