Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ՄԶԳ-ն մինչև ծրագրերի սառեցումը հասցրել է Հայաստանին փոխանցել խոստացված 250 մլն դոլարի գրեթե կեսը

Մարտ 03,2025 12:34 Share

ԱՄՆ ՄԶԳ-ն մինչև ծրագրերի սառեցումը հասցրել է Հայաստանին փոխանցել խոստացված 250 մլն դոլարի գրեթե կեսը, «Sputnik Արմենիա»-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

Երևանը 2024 թվականին ստացել է 110 մլն դոլար ԱՄՆ ՄԶԳ-ի հետ դրամաշնորհային համաձայնագրի ընդհանուր փաթեթից, որը ստորագրվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և կազմակերպության ներկայացուցիչ Ջոն Ալելոյի կողմից:

Միջոցների առյուծի բաժինը (մոտ 60 մլն դոլար) կուղղվի «տնտեսական անվտանգության ուժեղացմանը»։

Պետական ապարատի վրա «արդյունավետ կառավարման» համար կծախսվի 18,9 մլն դոլար։ Քաղաքացիական հասարակությանն ու ԶԼՄ-ներին կհասնի 13,6 մլն դոլար։ Իսկ ահա մարդասիրական օգնության համար հատկացվել է 1 մլն դոլար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31