Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ իրավիճակների նախարարը ներկայացրել է նորանշանակ տեղակալ Կարեն Սարուխանյանին

Սեպտեմբեր 09,2021 12:40 Share

ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ՝ Կարեն Սարուխանյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ տեղակալին:

Նախարարը նշանակման առիթով շնորհավորել և հաջողություն է մաղթել Կարեն Սարուխանյանին, հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ և մոտեցումներով կնպաստի համակարգի զարգացմանը:

ԱԻ նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տեղակալ Արկադի Բալյանին՝ արդյունավետ աշխատանքի համար և նախարարության անունից հանձնել հուշանվեր:

Նշենք, որ Կարեն Սարուխանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2018-2019 թթ.-ին եղել է Շիրակի մարզպետ, 2019-2021 թթ.-ին՝ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930