Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր բանակի կամբատի վիլիսը բրթելով էր առաջ գնում, բայց մեր բանակի ղեկավարների «պադավատները» սաղ Տոյոտա ջիպեր էին». Հադրութցին՝ թալանի մասին

Սեպտեմբեր 09,2021 18:11 Share

Այսօր Արցախից տեղահանված բնակիչները կառավարության առջեւ ցույց էին անում, ներկայացնում, թե ինչքան անտարբերության են մատնված, ապաստարաններից իրենց հանում են, 68 հազար դրամ օգնությունից զրկում են եւ այլն: Բայց դրա հետ մեկտեղ հայտարարում էին, որ Նիկոլ Փաշինյանին շատ հարգում են. «Հո չի՞ եկել Փաշինյանը մի քանի օրում հողերը տվել: 94 թվից մենք տեսել ենք ինչ է կատարվում: Մենք սաղ տեսել ենք՝ բանակը ոնց էր թալանվում, բանակի գեներալը ոնց էր հոսանք գողանում: Հադրութի բանակի գեներալի օբյեկտի հոսանքը բանակից էր գալիս, բանակից էր քաշած, ջոկո՞ւմ ես: Ինքը օբյեկտի հոսանքի փող չէր տալիս, բայց մեզ նման ժողովուրդը, թոշակառուն լույսի փող էր տալիս: Բանակը այդտեղից է թալանվել, բա չէ, բանակը մեր նման ժողովո՞ւրդն է թալանել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հադրութից տեղահանված Տիգրան Մովսիսյանը:

Նրա համոզմամբ, պարտության համար մեղավոր են նախկին իշխանությունները. «Էն հները թող մտածեն, ոչ թե սաղ ասեն՝ Փաշինյանն է արել: Հակառակը, Փաշինյանը որ ընտրվել է 2018-ին, բանակը ամբողջը թազա է դառել, մենք մեր աչքով ենք տեսել զենքերը: 2016-ի ապրիլյան պատերազմին ես մասնակցել եմ, իմ ավտոմատը կրակում էի էն յան, գնում էր էն յան, եկել եմ փոխեմ, ասում են՝ սաղ այդպես է, ո՞րը տամ: Բայց այս մի կռվի ժամանակ սաղ թափ-թազա զենքեր էին: Հեն է՝ զենքերը նկարած իմ հեռախոսի մեջ կան՝ 3 պատերազմի զենքերն էլ: Մեր բանակի կամբատի վիլիսը մինչեւ 2018-ը բրթելով էր առաջ գնում, բայց մեր բանակի ղեկավարների «պադավատները» սաղ Տոյոտա ջիպեր էին՝ կոնդիցիոներով: Ես ռուսի բանակում եղել եմ, վիլիսով էին ման գալիս, իսկ մեր բանակի ղեկավարները սաղ Տոյոտա Պրադոներով էին ման գալիս»:

Տիգրան Մովսիսյանը առաջին պատերազմի ժամանակ կորցրել է հորը, անհետ կորած է, այս կռվի ժամանակ էլ եղբորն է կորցրել: Նա շատ վրդովված էր, պնդում էր, որ իր աչքով է տեսել, թե նախկին իշխանական ղեկավարների զավակները ոնց են ծառայել, եթե ծառայել են. «Ծառայությանը ջիպով մտնում էին պոլկը, դուրս գալիս: Նիկոլ Փաշինյանի տղեն ծառայել է՝ տեսել ենք: Ոչ մի պատերազմի ժամանակ այդ ղեկավարների, գեներալների տղերքից ոչ մեկը զենքերը ձեռքը չի վերցրել՝ գնացել կռիվ: Մեր նման քյասիբներն են գնացել, մերոնք են զոհվել: Բայց այսօր նայի իրենք ոնց են ապրում, էլի իրենք ջիպերով ամեն ձեւ ապրում են: Մի հատ տեսե՞լ եք Երեւանում քանի տներ ունեն: Ես Նիկոլ Փաշինյանից կխնդրվեի, որ հետաքրքրվեն տենան իրենց այդքան օֆիսները, այդ ունեցվածքը որտեղի՞ց է, բանակի հաշվին է սաղ եղել, բանա՛կն են թալանել, Հադրութն են թալանել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930