Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՊՀ-ի նախկին դասախոսն ընդդեմ ռեկտորի դատական նիստը հետաձգվեց

Սեպտեմբեր 09,2021 23:03

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հրավիրված էր Վանո Եղիազարյանն ընդդեմ ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանի դատական նիստը: Բուհի նախկին դասախոսը դիմել է դատարան, պահանջով, որպեսզի անվավեր ճանաչվի ռեկտորի 07.05.2021թ. թիվ 322Ա/Մ և 10.05.2021թ. թիվ 329Ա/Մ հրամանները: Եղիազարյանը պահանջում է, որպեսզի վերականգնվի նախկին աշխատանքին, ինչպես նաեւ ներկայացրել է պահանջ՝ հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման մասին:

Սակայն պատասխանող կողմից դատարանում ներկայացուցիչ չկար: ՎՊՀ ներկայացուցչի փաստաբան Արթուր Սուքիասյանը դատարան էր ներկայացրել գրություն, խնդրելով հետաձգել դատական նիստը. «Այսօր 15:30 Երեւան քաղաքում մասնակցելու է մեկ այլ քաղաքացիական գործով դատական նիստի, որը նշանակվել է ավելի վաղ: Կից ներկայացվել է դատական ծանուցագրի պատճենը եւ խնդրել է այս հիմքով դատական նիստը հետաձգել: Ներկայացված ծանուցագրի պատճենից պարզ չէ, որ այս դատական նիստը ներկայացվել է ավելի վաղ: Դատարանը գտնում է, որ ներկայացված միջնորդությունն անհարգելի է եւ նա նիստը հետաձգեց, այն նշանակելով 2021 թվականի նոյեմբերի 10-ին:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930