Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն երախտագիտություն է հայտնել հիմնադրամին՝ արցախցիներին օգնելու և Իզմիրլյան ԲԿ-ում զինծառայողների բուժման նպատակով վերականգնողական կենտրոնի ստեղծման համար

Սեպտեմբեր 10,2021 21:35

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց «Բարնաբաս» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Բարնաբաս» միջազգային հիմնադրամի տնօրեն քորեպիսկոպոս Պատրիկ Սուքդեոյին, տիկին Ռոզմարի Սուքդեոյին, հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Քարոլին Քըրսլեյքին և հիմնադրամի Սանկտ Պետերբուրգի ներկայացուցիչ Բորիս Կոստինին:

Վեհափառ Հայրապետը, ողջունելով հիմնադրամի ներկայացուցիչներին, ընդգծեց, որ նրանց մասնակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվող «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով միջազգային համաժողովին ևս մեկ անգամ վկայում է վերջիններիս բարեսեր վերաբերմունքը Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ հատկապես այս դժվարին օրերին:

Հանդիպմանը Նորին Սրբությունը նաև իր երախտագիտությունը հայտնեց «Բարնաբաս» բարեգործական հիմնադրամին՝ տեղահանված արցախցիներին օգնելու և Իզմիրլյան ԲԿ-ում 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների բուժման նպատակով վերականգնողական կենտրոնի ստեղծման համար։

Հիմնադրամի տնօրեն քորեպիսկոպոս Պատրիկ Սուքդեոն շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ հաստատելով, որ նմանօրինակ բարեգործական ձեռնարկները շարունակական բնույթ են կրելու ի նպաստ Արցախի և Հայաստանի:

Տեղեկատվական համակարգ

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930